Մեր աշնանային ճամփորդությունը եզրափակեցինք «Տերև» նախագծի իրականացմամբ: Այգու բույսերին և ծառերին լավ ծանոթանալուց հետո սկսեցինք աշխատել աշնանային գունագեղ տերևներով: Մեր տեխնոլոգիական աշխատանքի ամենահետաքրքիր կողմերից մեկն այն էր, որ սովորողներն ունեին անհրաժեշտ նյութերի՝ տերևների մեծ ընտրություն:
Ամբողջ այգին լի էր ամնատարբեր տերևներով: 5 տարեկաններն աշխատում էին, ընտրում իրենց անհրաժեշտ տերևները և ստանում նախընտրած պատկերը: Պարբերաբար էլ աշխատանքը ընդիմջվում էր, երբ մոտակայքով սկյուռիկներ էին վազվզում: