Հոկտեմբեր ամվա ընթացքում օրվա առաջին կեսին ես աշխատում էի 13-15 սովորողի հետ առանձին, իսկ հետո շարունակում էի օրը, որպես երկարացված օրվա կազմակերպիչ: Չնայած լարվածությանն ու պատասխանատվությանը, փորձը շատ օգտակար էր: Ես ինձ համար փոքրիկ հնարներ մշակեցի, որոնք կօգտագործեմ հետագայում: Պլանավորված աշխատանքը քննարկում էի դասվարի հետ, նրա խորհրդով շտկումներ անում իմ աշխատաժամանակում:
Առաջին շաբաթվա ընթացքում լեզվագործունեությունն ու մաթեմատիկական աշխատանքները առանձնացնելու համար ընդմիջում էի մարզական դադարով կամ տեխնոլոգիական աշխատանքով, բայց նկատեցի, որ այդպես սովորողները հոգնում են և ձանձրանում: Մյուս շաբաթներին աշխատանքն իրականացնելիս սկսում էի մաթեմատիկայից հետո սահուն անցում էինք լեզվագործունեությանը ու այսպես մի քանի անգամ: Նկատեցի, որ այսպես սովորողներն ավելի ակտիվ են լինում, չեն հասցնում ձանձրանալ:
Ամսվա ընթացքում իմ փոքրիկ խմբի հետ նաև նախագծեր իրականացրի, կազմակերպեցի հեքիաթի բացօթյա ընթերցում-քննարկումներ: Շաբաթվա հեքիաթի ունկնդրումն էլ փորձեցի կազմակերպել օգտագործելով ռոդարիական հնարներ: