Posted in Ագարակ

Ագարակում

Թթուդրիկի ծեսից հետո դասարանում ունեինք բանջարեղենի մնացորդներ, կեղևներ, որոնք թթվի համար պիտանի չէին: Մենք դրանք վերցրինք և գնացինք ուղիղ ագարակ՝ ձիերին կերակրելու: Տեսնել էր պետք սովորողների ուրախությունը, երբ ձիուկները հենց նրանց ձեռքից ինչ-որ բան էին ուտում:

Continue reading “Ագարակում”

Posted in Աշխատանք մենթորի հետ

Հոկտեմբեր

Այս ամիս մենթոր-ուսուցչիս հես հաճախակի կատերել ենք հանդիպում-քննարկումներ: Համատեղ աշխատել ենք «Խաղողի շաբաթ»  նախագծի վրա, կատերել ենք շտկումներ: Նրա խորհրդով ընթերցել և շարունակում եմ ընթերցել մի շարք հոդվածներ «Դպիր» ամսագրից: Նաև աշխատել ենք ամսվա ընթացքում հրապարակված աշխատաժամանակների վրա, անհրաժեշտության դեպքում դրանք փոփոխել եմ: Միշտ ստացել եմ ինձ հուզող հարցերի պատասխանները, ինչպես նաև խորհուրդներ՝ սովորողների հետ ավելի լավ աշխատելու համար: Կատարել ենք քննարկումներ թե՛ հանդիպումների ժամանակ և թե՛ առցանց հարթակում: 

Posted in Նախագծեր

«Խաղողի շաբաթ» ամփոփում

Նախորդ շաբաթ մեզ մոտ ծեսերը, նախագծերը  շատ էին: Դրանցից մեկն էլ «Խաղողի շաբաթ» նախագիծն էր: Շաբաթվա յուրքանչյուր օր փորձեցինք ժամանակ հատկացնել խաղողի ուսումնասիրմանը: Առաջին օրը զրուցեցինք, երկրորդ օրը լվացինք խաղողը, հաշվեցինք, կատարեցինք մաթեմատիկական գործողություններ: Մյուս օրերին էլ նկարեցինք, երաժշտություն ունկնդրեցինք: Դե իսկ չամիչ պատրաստելու գործընթացը մեզ մոտ դեռ շարունակվում է: Ամեն օր հետևում ենք, որ մեր չամիչները հասցնեն ամբողջությամբ պատրաստ լինել:

Posted in «Դպիրի» իմ ընտրանին, Ինքնակրթություն

Երաժշտության ունկնդրումը նախակրթարանում և կրտսեր դպրոցում

Հեղինակային մանկավարժության հոկտեմբերյան հավաքին մենք ներկայացրել ենք ունկնդրման կազմակերպման արդյունավետ միջոցների կիրառման նախագիծ: Ուսումնական տարվա ընթացքում կրթահամալիրի դպրոց-պարտեզներում իրականացրել ենք տարբեր նախագծեր:

Նախակրթարանում ունկնդրման կազմակերպման արդյունավետ ձևերից են՝

Continue reading “Երաժշտության ունկնդրումը նախակրթարանում և կրտսեր դպրոցում”

Posted in «Դպիրի» իմ ընտրանին, Ինքնակրթություն

Թատրոնի կազմակերպումը դպրոց-պարտեզում

Խաղ-դերախաղ-թատրոն-ներկայացում  

Կրթահամալիրի կրտսեր դպրոցում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագրի իրականացման կարևոր պայմանը ծրագրի իրականացման ճիշտ կազմակերպումն է: Թատրոնը գործունեության այն ձևն է, որը ներառում է կրտսեր դպրոցի սովորողների գործունեության համարյա բոլոր ձևերը: Նաև այդ պատճառով է կարևոր  թատրոնի կազմակերպումը դպրոց-պարտեզում:
2012-2013 ուստարվա նոյեմբեր ամսին Գեղարվեստի կրտսեր դպրոցում ստեղծվեց «Ռոդարիկ» թատրոնը, որը նպատակ ունի  սովորողների ուսուցումը կազմակերպել խաղի միջոցով: Խաղի լայն պատկերացմամբ:

Continue reading “Թատրոնի կազմակերպումը դպրոց-պարտեզում”

Posted in Ագարակ, Ծեսեր

Լավաշթխիկ

Շաբաթ օր էր: Օրը տոնական էր Արևմտյան դպրոց-պարտեզի ամենակրտսեր սովորողների՝ 2-4 տարեկանների և 5 տարեկանների համար, քանի որ նշելու էինք Լավաշթխիկի ծեսը: Առավոտյան հավաքվեցինք ագարակում և սկսեցինք լավաշ թխելու գործընթացը: Մեր սովորողները գիտեն, որ աշխատելիս շատ կարևոր է լավ բանի մասին մտածել, երգել, գովել այն հումքը, որով աշխատում ես: Եվ այսպես, լավաշ թխելը սկսեցինք երգելով: Լավաշթխիկի ամբողջ արարողության անբաժան Continue reading “Լավաշթխիկ”

Posted in Նախագծեր, Ագարակ

Այցելություն ագարակ

Նախագծի ժամկետները՝ Շուրջտարյա

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկան սովորողներ

Նախագծի նպատակը՝ սովորողները կսկսեն սիրել կենդանիներին, կիմանան ինչպես պետք է խնամել կենդանիներին։ Կհաղթահարեն կենդանիների նկատմամբ ունեցած վախերը։

Continue reading “Այցելություն ագարակ”

Posted in Աշխատաժամանակ

28.10.19-01.11.19

Երկուշաբթի

11:00– 13:35 Համատեղ աշխատանք դասվարի հետ

13:35-14:20 Հանգստի ժամ, ունկնդրում ենք դասական երաժշտություն

14:15-14:30 «Անճոռնի ճուտիկը» հեքիաթի ունկնդրում-քննարկում

14:30- 15:00 Նկարում ենք հեքիաթի հերոսներին

15:00-15:30 Ետճաշիկի կազմակերպում (օրվա հերթապահներ՝ Բաբաջանյան Եվա, Բարսեղյան Ալեքսանդր)

15:30-16:30 Այլընտրանքային նկարչություն

16:30-17:00 Օրվա ամփոփում

Continue reading “28.10.19-01.11.19”