Ժամանակահատվածը՝ նոյեմբերի 4-15
«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն»
«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը մեկնարկում է պատում-քննարկումների, հարցազրույցների, ուսումնասիրությունների բազմաթիվ շարքերով, որտեղ սովորողները, նրանց ընտանիքի անդամները, ուսուցիչները պատմում ու փոխանցում են կրթահամալիրի, իրենց մասին հետաքրքիր, սեբաստացիական պատումներ: Սովորողները սկսում են ինքնուրույն կամ խմբով ուսումնասիրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ստեղծման պատմությունը, ճանաչում են ամենասեբաստացիներին: Ուսումնասիրության արդյունքները, իրենց պատումները, հարցազրույցները պարբերաբար հրապարակվում են բլոգում, ենթակայքում, կայքում:
Նպատակը՝ Նախագծային գործունեության միջոցով ֆիզիկական և մեդիա միջավայրում հրապարակային, հասկանալի դարձնել կրթահամալիրի գործունեությունը, պատմությունը, մանկավարժական մոտեցումները: Նախագծերում ներգրավել նաև ընտանիքին։
Խնդիրները՝
- Բանավոր խոսքի զարգացում
- Իրենց ուղղված հարցերը լսելու, ընկալելու, հարցերին պատասխանելու կարողությունների ձևավորում
- Ստեղծագործական երևակայության զարգացում
- Շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար ու ուշադիր վերաբերմունքի ձևավորում
- Խմբով աշխատելու կարողության ձևավորում
Իրականացվող նախագծեր
«Համերգային ներկայացում» նախագիծ
հ.գ. էջը ենթակա է փոփոխման