Անցկացման վայրը՝ տուն, բակ, ընտանիք
Նպատակը՝ ընտանեկան ֆլեշմոբ․ խաղով, թատրոնով ներկայացնել սովորած ստեղծագործություններից մեկը
Խնդիրները՝
- Ներկայացնել, տարածել սովորած ստեղծագործությունները
- Ստեղծագործությունը ներկայացնել խաղով, խաղալով
Ստեղծագործությունների ցանկ՝
- Շունը / Հովհաննես Թումանյան/
- Քամին / Հովհաննես Թումանյան/
- Արտուտիկ /Հովհաննես Թումանյան/
- Փիսոն / Հովհաննես Թումանյան/
- Քամին ու Մժեղը / Աթաբեկ Խնկոյան/
- Ծիածան / Աթաբեկ Խնկոյան/
- Մեղու / Աթաբեկ Խնկոյան/
- Լուսաբացին /ժողովրդական/
Բանաստեղծությունների հղումը
Նկարագրությունը՝
Դասվարը կամ դասվարի օգնականը նախապես սովորողների էլեկտրոնային հասցեներին ուղարկում է ստուգատեսի ծրագրի հղումը, որտեղ կա սեպտեմբեր և հոկտեմբեր ամսիսներին յուրացրած ստեղծագործությունների ցանկը: Յուրաքանչյուր սովորող ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ ցանկից ընտրում է իր նախընտրած ստեղծագործությունը և բերանացի, խաղալով ներկայացնում:
Ընթացքը նկարահանում է ընտանիքի անդամներից որևէ մեկը, համապատասխան շտկումներ անելուց հետո, տեղադրում է YouTube-յան իր էջում և հղումն ուղարկում դասվարին կամ դասվարի օգնականին: Ժամը՝ 19:00-ից սկսվում է Ընտանեկան ֆլեշմոբը: Պատրաստի նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում, սոցցանցերում:
Մասնակիցները՝
Արևելյան դպրոցի 5 տարեկաններ և ծնողներ
Պատասխանատուներ՝ Լիլիա Զախարյան, Էլմիրա Մարգարյան
Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ և ծնողներ
Պատասխանատուներ՝ Լիլիթ Մովսիսյան, Մարիամ Խաչատրյան
Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ և ծնողներ
Պատասխանատուներ՝ Մարի Միքայելյան, Քրիստինե Հովհաննիսյան
Հարավային դպրոցի 5 տարեկաններ և ծնողներ
Պատասխանատուներ՝ Լուսինե Հակոբյան
Քոլեջի 5 տարեկաններ և ծնողներ
Պատասխանատուներ՝ Անահիտ Գրիգորյան, Էդիտա Ղալեչյան