Posted in Ագարակ, Ծեսեր

Լավաշթխիկ

Շաբաթ օր էր: Օրը տոնական էր Արևմտյան դպրոց-պարտեզի ամենակրտսեր սովորողների՝ 2-4 տարեկանների և 5 տարեկանների համար, քանի որ նշելու էինք Լավաշթխիկի ծեսը: Առավոտյան հավաքվեցինք ագարակում և սկսեցինք լավաշ թխելու գործընթացը: Մեր սովորողները գիտեն, որ աշխատելիս շատ կարևոր է լավ բանի մասին մտածել, երգել, գովել այն հումքը, որով աշխատում ես: Եվ այսպես, լավաշ թխելը սկսեցինք երգելով: Լավաշթխիկի ամբողջ արարողության անբաժան ուղեկիցները եղան ծեսին բնորոշ երգերը: Երգում էին բոլորը՝ սովորողները, սովորողների քույրերն ու եղբայրները, ծնողները, դասավանդողները: Ուսումնական ագարակում ուրախ ու ջերմ մթնոլորտ էր տիրում: Մի քանի լավաշ թխելուց և համտեսելուց հետո, սովորողները և ծնողները սկսեցին իրար օգնելով լավաշի գնդերը բացել, գրտնակաել, բաթաթին փռել և համտեսել սեփական ձեռքերով պատրաստած լավաշները:

Տեսանյութը՝ Արևիկ Ուզունյանի

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s