Այսօր մեզ մոտ տեխնոլոգիական ստուգատես էր: 5 տարեկանները խմբային աշխատանքի միջոցով բաժանեցին տախտակները, ապա ընտրեցին իրենց անհրաժեշտ գույնի պլաստիրինը և սկսվեց ուրախ ծեփը: Աշխատանքը ուղեկցվեց թթուդրիկի երգերով, քանի որ թեման հենց թթուդրիկն էր: Սովորողները ծեփեցին բանջարեղեններ: Ցանկացողները խոսեցին իրենց աշխատանքի մասին:
Տեսանյութերը՝ Լիլիթ Մովսիսյանի