Posted in Նախագծեր

Խաղողի շաբաթ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկան սովորողներ

Տևողությունը՝ 5 օր (հոկտեմբերի 21-25)

Նպատակը ՝ Խաղողի ծեսի իրականացում

Նախագծի խնդիրները՝

  • Խաղողի մասին տեղեկությունների հաղորդում-քննարկում (ի՞նչ է, որտե՞ղ է աճում, ի՞նչ գույն է լինում, ո՞վ է սիրում, ո՞վ չի սիրում, ի՞նչ համ է ունենում,  ի՞նչ են պատրաստում խաղողից)
  • Խաղողի մասին երգերի ուսուցում
  • Խաղողի, չամիչի մասին հանելուկների, օրհնանքերի ուսուցում
  • Ստեղծագործական երևակայության, մոտորիկայի զարգացում՝ խաղողի, չամիչի մասին հորինուկներ, տեխնոլոգիական աշխատանք գունավոր թղթերով, կավով, պլաստիրինով

Միջավայրը ՝ խմբասենյակ, խոհանոց, դպրոց- պարտեզի բակ

Ընթացքը՝

Նախագծային շաբաթն ըստ օրերի՝

Օր 1-ին

Կազմակերպել զրույց-քննարկում խաղողի մասին օգտվելով հարցաշարից:

  • Ի՞նչ է խաղողը
  • Ինչպե՞ս  է այն աճում
  • Ինչի՞ց ենք ստանում չամիչը, գինին
  • Ի՞նչ համ ունի խաղողը
  • Ի՞նչ գույների է լինում այն

Սովորողներին խնդրել հաջորդ օրն իրենց հետ բերել խաղող:

Օր 2-րդ

Օր 3-րդ

  • Երգուսուցում ՝«Բաղը քաղինք»
  • Խաղողի հատիկներն առանձնացնել ողկույզից, ​հատիկները տեղավորել տարբեր չափսերի ափսեների մեջ, հաշվել հատիկները, համեմատել՝ որ ափսեում է ավելի շատ և որում է քիչ)​մեծ հատիկները դնել առանձին ափսեի մեջ, փոքրը՝ առանձին
  • Սկսել չամիչ պատրաստելու գործընթացը (դասարանում ընտրել հարմար վայր, առանձնացնել լվացված խաղողից մի մաս, ողկույզները առանձնացնել ճյուղերից, խնամքով շարել ափսեի մեջ, դնել չորանալու)
  • Խաղողի, գինու մասին օրհնանքների, ասացվածքների ուսուցում
  • Խաղողուտոցի

Օր 4-րդ

Օր 5-րդ

Ամփոփում

  • Չամիչի համտես
  • Խոհանոցային գործունեություն՝ չամիչով թխվածքաբլիթների պատրաստում
  • Ռադիանյութի ձայնագրում՝ Խաղողագովք

Նախագծի ամփոփումը՝ այստեղ:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s