Օրը՝ 24.10.2019թ․
Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ
Մասնկաիցները՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկան ճամբարականներ
Նպատակ՝
Մարմնամարզական հմտությունների զարգացում
Խնդիրներ՝
- Ուշադրության կենտրոնացում
- Աջի և ձախի տարբերակում
- Վերևի և ներքևի տարբերակում
- Թիմում աշխատելու հմտություն
Նկարագրություն՝
Սպորտլանդիան սկսել նախավարժանքով; Մասնակիցները կկանգնեն շրջանաձև և հետևելով երկարացված օրվա կազմակերպչի հրահանգներին կսկսեն մարզվել: Մարզվելուց հետո մասնակիցները կբաժանվեն 2 թիմի և կսկսեն խաղերը:
Խաղ 1
Յուրաքանչյուր թիմից 2 մասնակից վերցնում է փուչիկը և փորձում առանց ձեռքերի օգնության քայլքով գնալ մինչև օղակը, շրջանցել այն և վերադառնալ՝ փոխանցելով փուչիկը հաջորդ զույգին:
Խաղ 2
Առաջին մասնակիցը ցատկով գնում է դեպի օղակը, այնտեղից վերցնում գնդակը և վերադառնում հետ՝ գնդակը փոխանցելով հաջորդ մասնակցին: Մյուս մասնակիցը նույն կերպ գնում է դեպի օղակը և գնդակը դնում օղակի մեջ:
Խաղ 3
Խաղի մասնակիցները կանգնում են շարքերով: Առաջին մասնակիցը վերցնում է գնդակը վազում դեպի շարքի վերջ և փոխանցում այն շարքի առջևում կանգնած մասնակցին մյուս մասնակիցների օգնությամբ: Խաղի ընթացքում մասնակիցները ձեռքերը պահում են գլխավերևում, չեն խախտում շարքը որպեսզի փոխանցեն գնադակը առաջևում կանգնած մասնակցին: