Ծրագրում ՝
Նախավարժանք
- Ոտքերով մկրատաձև մարզանք
- Ոտնաթաթերի ձգում դեպի վեր
Վարժություններ
- Շնչառության պահում 3-7 վայրկյան
- Լողում են լողավազանի մի ծայրից մյուսը։
Խաղեր
Խաղ 1
Սովորողները թևիկներով ու գնդակով լողում են ուղիղ ՝մինչև դիմացը կանգնած թիմակիցը, մյուս թիմակիցը վերցնում է գնդակը և շարժվում առաջ։ էստաֆետին կարող են մասնակցել 2-ից ավել թիմեր, ամեն թիմում՝ առնվազն 4 սովորող:
Խաղ 2
Շարժախաղ՝ գայլն ու նապաստակները
1-3 սովորող դառնում են գայլեր և փորձում են լողալով բռնել նապաստակ դարձած սովորողներին:
Նկարագրություն`
Հանդերձարաններում հագնում ենք լողազգեստը, ռեզինե գլխարկն ու լողաթափերը, ցնցուղ ընդունում: Լողի մարզչի ցուցումով նախավարժանք և ստուգատեսին նախատեսված վարժություններն ենք անում:
Ավարտելուց հետո ընդունում ենք տաք ցնցուղ, հագնվում ենք: Հետևում ենք, որ բոլոր իրերը պայուսակների մեջ լինեն:
Նպատակներ ևխնդիրներ
Զարգացնել մարմինը գլխից մինչև ոտքի մատները:
Ստուգել սովորողների լողալու կարողություններն ու հմտությունները
Անհրաժեշտ պարագաներ՝
- Լողազգեստ
- Ռեզինե գլխարկ
- Լողաթափեր
- Սրբիչ
- Ակնոցներ
- Գնդակ
Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոցի փակ լողավազան
Մասնակիցները՝
Արևելյան դպրոցի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Լիլիա Զախարյան, Էլմիրա Մարգարյան
Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Լիլիթ Մովսիսյան,Մարիամ Խաչատրյան
Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Մարի Միքայելյան, Քրիստինե Հովհաննիսյան
Հարավային դպրոցի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Լուսինե Հակոբյան, Սուսաննա Հայրապետյան
Քոլեջի 5 տարեկաններ և ծնողներ
Պատասխանատուներ՝ Անահիտ Գրիգորյան, Էդիտա Ղալաչյան
Հարավային դպրոց ՝ 15.10.2019թ 09.15-10.00
Արևելյան դպրոց ՝ 18.10.2019թ 10.00-10.45
Քոլեջ՝ 15.10.2019թ
Արևմտյան դպրոց 15.10.2019թ 14.00
Հյուսիսային դպրոց 18.10 11։30_ 12։15
Խորհրդատու ՝ Անուշ Համբարյան