Իմ մենթոր-ուսուցիչը Փաշայան Լուսինեն է: Սեպտեմբեր ամսին հաճախակի կատարել ենք հանդիպում-քննարկումներ, անհրաժեշտության դեպքում աշխատել ենք նաև առցանք: Հանդիպումների ժամանակ ուսումնասիրել ենք իմ բլոգը, քննարկել կատարվող և կատարվելիք նախագծերը: Նրա խորհրդով ազատ ժամերիս մասնակցել եմ տարբեր դասարանների ուսումնական պարապմունքներին, որոնցից մի քանիսը ներկայացրել եմ իմ բլոգի «Օրագիր» բաժնում: Ինքնակրթության նպատակով հարստացրել ենք նաև «Դպիրի» ընթերցվելիք հոդվածներիս թիվը, որոնք ընթերցելուց հետո տեղադրում եմ բլոգի «Դպիրի» իմ ընտրանին» բաժնում: