Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկան սովորողներ
Ժամկետ՝ հոկտեմբերի 7-11
Նպատակը և խնդիրները՝
- Բնության հետ աշնանը կատարվող փոփոխությունների քննարկում
- Սովորողների մանր մոտորիկայի զարգացում մատիկներով նկարելու միջոցով
- Հաշվելու կարողության զարգացում
- Ստեղծագործական երևակայության զարգացում
Միջավայրը ` խմբասենյակ, բակ
Անհրաժեշտ գործիքները՝ թղթեր, ջրաներկեր, ջրամաններ, գունավոր տերևներ, սոսինձներ
Նախագծի իրականացման ընթացքը ՝
Սովորողների հետ խոսել տարվա եղանակների մասին, վերհիշել թե տարին քանի եղանակ ունի և յուրաքանչյուր եղանակ քանի ամիս ունի: Հարցնել՝ տարվա որ եղանակն է հիմա: Սովորել աշնան ամիսները: Պարզել, թե սովորողներից ում ծննդյան օրն է աշնանը: Խոսել աշնանը կատարվող փոփոխությունների մասին: Կատարել տեխնոլոգիական աշխատանք, որի ընթացքում սովորողները ջրաներկի և մատիկներ միջոցով կնկարեն աշնանային ծառ: Զբոսնել բակում և հավաքել աշնանային տերևներ: Այդ տերևների միջոցով կատարել տեխնոլոգիական աշխատանք և պատրաստել կենդանիներ:
Նախագծի արդյունքները՝