Posted in Ամիսիկներ

«Հոկտեմբերիկ»․ Մարզական ստուգատես

Օրը՝ 10.10.2019թ․  

Ժամը՝ 11.00-12.30

11։00 -11։45 1-ին խումբ (Արևելյան դպրոց պարտեզի 5  տարեկաններ , Քոլեջի 5 տարեկաններ, Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ)

11։45-12։30 2-րդ խումբ (Հարավային, Հյուսիսային դպրոց-պարտեզների 5 տարեկաններ)

Անցկացման վայրը՝ Մայր դպրոց, մարմնամարզական դահլիճ

Նպատակ՝

Մարմնամարզական հմտությունների ստուգատես 

Խնդիրներ՝

  • Ուշադրության կենտրոնացում
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Աջի և ձախի տարբերակում
  • Զույգով աշխատելու հմտություն

Նկարագրություն

Հանդերձարաններում հագնել մարզահագուստը ( դասարանական գունավոր շապիկներ), մարզակոշիկները և հագուստը կախել կախիչներից:

Ուրախ նախավարժանք

Մասնակիցները կանգում են շրջանաձև և լսելով դասվարի հրահանգները, կատարում վարժությունները (բարձրացնել աջ կամ ձախ ձեռքը, աջ ձեռքը դնել փորին, ձախ ձեռքով բռնել աջ ոտքը…):

Ծրագրում՝

  • Նախավարժանք
  • Էստաֆետային խաղեր

Խաղ 1-`Գլուխկոնծի

Առաջին մասնակիցը վազքով հասնում է մարզական գորգին, գլուխկոնծի է տալիս, անցնում օղակի միջով, վազքով ետ վերադառնում, ընկերոջ ձեռքին հարվածում, կանգնում վերջում: Խաղը այնքան է շարունակվում, մինչև վերջին մասնակիցը կխաղա:

Անհրաժեշտ մարզագույք`օղակ

Խաղ 2-Սողանցում մարզական նստարանի վրա

Առաջին մասնակիցը վազքով հասնում է մարզական նստարանին, պառկում նստարանի վրա, ձեռքերի օգնությամբ սողում փորի վրա, այնուհետև շրջանցում կանգնակը, վազքով վերադառնում՝ մեկնարկը տալով հաջորդ մասնակցին։

Անհրաժեշտ մարզագույք` մարզական նստարան, կանգնակ

Խաղ 3- Վազք + անցում օղակի միջով

Առաջին մասնակիցը, գնդակը ձեռքին, վազքով հասնում է օղակին, գնդակը դնում օղակի մեջ, այնուհետև շրջանցում կանգնակը, վազքով վերադառնում՝ մեկնարկը տալով հաջորդ մասնակցին:

Անհրաժեշտ պարագաներ՝ օղակ, գնդակ, կանգնակ

Մասնակիցները՝

Արևելյան դպրոցի 5 տարեկաններ 

Պատասխանատուներ՝ Լիլիա Զախարյան, Էլմիրա Մարգարյան

Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ 

Պատասխանատուներ՝ Լիլիթ Մովսիսյան, Մարիամ Խաչատրյան

Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ 

Պատասխանատուներ՝ Մարի Միքայելյան, Քրիստինե Հովհաննիսյան

Հարավային դպրոցի 5 տարեկաններ 

Պատասխանատուներ՝ Լուսինե Հակոբյան

Քոլեջի 5 տարեկաններ 

Պատասխանատուներ՝ Անահիտ Գրիգորյան, Էդիտա Ղալեչյան

 

Խորհրդատու՝ Միքայել Ղազարյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s