Posted in Օրագիր

Քոլեջի 5 տարեկանները

71169494_2361917347358818_5176488919524442112_nՕրս սկսեցի քոլեջի 5 տարեկանների հետ: Առավոտյան ընդհանուր պարապմունք կատարեցինք, որի ընթացքում մարզվեցինք, վերհիշեցինք անցած երգերն ու բանաստեղծությունները: Հետո սովորողները տեղավորվեցինք գորգի վրա և սկսեցին զրուցել: Զրույցը հանգստյան օրերի մասին էր: Ամեն մեկը պատմում էր, թե ինչ է արել հանգստյան օրերի ընթացքում:


Կարծում եմ նպատակահարմար է օրվա մեջ ժամանակ տրամադրել զրույցին, քանի որ այդպես զարգանում է սովորողի խոսքը, մտքերն անկաշկանդ արտահայտելու կարողությունը: Զրույցից հետո սկսվեց լեզվագործունեությունը: Բառերը ծափիկների միջոցով «մասերի» բաժանեցին, ապա սահուն անցում կատարեցին մաթեմատիկային: Հաշիվ, հետհաշիվ կատարելուց հետո անդրադարձան թվերի կազմությանը: Նախաճաշից հետո երաժշտության ժամն էր: Ընկեր Մարինեի հետ նոր երգի ուսուցում կատարեցինք: Սովորում էին «Ճնճղուկներ» ժողովրդական երգը: Սկզբում լավ յուրացրեցին բառերը, ապա սկսեցին կատարել երաժշտությամբ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s