Այսօր էլ Արևելյան դպրոցում էի: Ծանոթացա այնտեղի 5 տարեկանների հետ: Առավոտյան կատարեցինք ընդհանուր պարապմունք, այնուհետև հերթը մարզական խաղերինն էր:
Հետո լեզվագործունեություն կատարեցինք, վերհիշեցինք անցած բանաստեղծությունները: Ողջունելի էր, որ սովորողները գիտեին հաշվել և ետհաշվել երեք լեզուներով՝ հայերենով, անգլերենով, ռուսերենով: Երեք լեզվով հաշիվ, ետհաշիվ կատարելուց հետո, սկսեցին խոսել թվերի կազմությանից: Նաև նշեցին, թե որ թվերն են զույգ և որոնք կենտ: Ընկեր Լիլիան պարզ խնդիրներ առաջարկեց, որոնք սովորողները առանց դժվարության բանավոր լուծեցին: Նախաճաշից հետո մի փոքր բակում զբոսնեցինք և հեքիաթի ունկնդրում, քննարկում կատարեցինք:
Նկատելի էր, որ Արևելյան դպրոցի 5 տարեկանների խումբը ակտիվ մասնկակցում է ուսումնական պարապմունքին և տալիս ճիշտ և հստակ պատասխաններ: Շատ լավ էր նաև, որ նրանք կարողանում էին բանավոր լուծել խնդիրներ: