Posted in «Դպիրի» իմ ընտրանին, Մուտքի ճամբար

Սեմյոն Սոլովեյչիկի «Երես առած երեխաներ»

0Իմ կարծիքով Սեմյոն Սոլովեյչիկի «Երես առած երեխաներ» հոդվածի հիմնական դրույթը կայանում է երեխային ճիշտ երես տալ կարողանալու հմտության մեջ: Հեղինակը առաջարկում է երեխայի կյանքի առաջին 5-6 տարում երեխային երես տալ, չշրջապատել արգելքներով: Երես առած երեխան հենց ինքը երջանիկ երեխան է, իսկ այսօրվա երջանիկ երեխան վաղվա լսող ու խելացի դեռահասն է: Անհրաժեշտ փուլեր են երեխաների կյանքում երես առած լինելը, խելացի չլինելը, չլսելը: Հարկ է նաև մտապահել այն տեսակետը, որ երբ մենք երեխային որևէ բան ենք արգելում, նա թերարժեքություն է զգում, սկսում է խղճալ ինքն իրեն: Երեսառած երեխան իրեն սիրված և վստահ զգացողն է, ով հետագայում կարողանում է իր մեջ կրել մանկությունից ստացած այդ սերն ու վստահությունը և առաջ է շարժվում կյանքում, իսկ անընդհատ չի կարելիների հանդիպած երեխան, կարիք ունի ինքնահաստատվելու, իշխելու:

Մեր շրջապատում էլ քիչ չեն այնպիսի օրինակները, երբ ծնողը երեխային խիստ ռեժիմով է դաստիարակում, շատ հազվադեպ կատարելով երեխայի ամենափոքր քմահաճույքները: Հետագայում, երբ երեխան մեծանում է և ձեռք է բերում մի փոքր ինքնուրույնություն, միանգամից սկսում է իրեն ամեն ինչ թույլ տալ, դառնում է եսասեր, ինքնահավան: Իր մեջ անհրաժեշտ սիրո պաշարը չունենալով՝ երեխան դառնալով դեռահաս սկսում է չարանալ շրջապատի նկատմամբ:

Դաստիարակե՛ք երեխային բարությամբ, և նա կատի չարը, երբ իրականում հանդիպի դրան:
Սեմյոն Սոլովեյչիկ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s