Posted in «Դպիրի» իմ ընտրանին, Մուտքի ճամբար

Ջոն Հոլթ «Մանկական անհաջողությունների պատճառները»

մՊնդումներ ,որոնց հետ համամիտ եմ.
1.Պետք է երեխաներին համոզենք, որ չվախենան հարցեր տալուց, բայց ավելի կարևոր է նրանց հասկացնելը, որ որոշ հարցեր ավելի էական են, քան մյուսները, որ ճիշտ տրված հարցին «ոչ» պատասխանը կարող է նույնքան տեղեկատվական լինել, քան «այո»-ն:

Երեխաները պետք է սովորեն հարցեր տալ առանձ կաշկանդվելու: Պետք սովորեցնել ճիշտ հարցեր տալ, որոնց միջոցով  էլ ավելի լավ կհասկանեն նյութը:

2.Մեզ հենց հարկավոր է ավելի լավ ճանաչել մեր աշակերտներին, և դրան ամենալավը կարելի է հասնել ոչ թե նրանց անձնական գործերի միջոցով, որոնք լրացված են կիսագիտական հոգեբանական ախտորոշումներով, և նրանց հիվանդությունների երկար ցանկով, այլ աշակերտներին տալով մտքի, խոսքի և գործունեության որոշակի ազատություն, որքան թույլատրված է դպրոցում, և հետո ոսումնասիրելով նրանց արարքները:

Հարկավոր է ուսումնասիրել երեխայի հետաքրքրությունները, ցանկությունները: Այդ տեղեկությունը դասավանդողին հնարարավորություն կտա այնպես կազմակերպել ուսումնական պրոցեսը, որ հետաքրքրի և ներգրավի  սովորողին:

3.Երեխաներն իրենց գլխավոր գործը դպրոցում ուսումը չեն համարում (ինչ էլ որ այդ անորոշ բառը նշանակի), այլ ամենօրյա առաջադրանքը ժամանակին կատարելը՝ հնարավորին չափ քիչ ջանքով և անախորժությամբ:

Ցավոք այդպես է, բայց պետք է աշխատել այնպես, որ սովորողը ոչ թե պարտադրված կատարի տնային աշխատանքը, այլ դա հոտաքրքրի նրան, տեսնի, որ այդ տեղեկատվությունը կյանքի որևէ փուլում օգտակար է լինելու:

4.Ըստ էության, մանկավարժի խնդիրը աշակերտների կողմից նյութը յուրացնելուն միտված մշտական ստուգումները և թեսթավորումը չեն:

Մանկավարժի խնդիրը ոչ թե մշտական ստուգումներն են, այլ նյութի ճիշտ և մատչելի ուսուցանումը:

5.Տարօրինակ է, բայց մարդկանց մեծամասնությունը անհանգստանում է՝ իր երեխայի մոտ տեսնելով անկախության առաջին նշանները:

Անկախությունը մեծահասկաների մոտ հաճախ ընկալվում է որպես անհնազանդություն, այլ ոչ թե ինքնուրույնություն:

Պնդումներ,որոնց հետ համամիտ չեմ.

1. Եթե կարողանայինք վերակենդանացնել մեր միակաբինետ դպրոցները, որտեղ խառնված էին տարբեր տարիքի երեխաներ, փորձառու ուսուցչին դժվար չէր լինի ղեկավարել երեսուն հոգուց բաղկացած դասարանը: Ավելի փոքր երեխաները կսովորեին մի քիչ ավելի մեծերից, իսկ փոքրերին մեծահասակ թվացող ամենամեծերը կարող էին օգնել մյուսներին հետևելու գործում: Բայց մեր հսկայական դպրոցներում, հազար կամ ավելի աշակերտ ունեցող, երեսուն աշակերտ ունեցող դասարանները իսկապես շատ մեծ են մանկավարժների ճնշող մեծամասնության համար: Ավելի շուտ պետք դպրոցները փոքրացնել, քան դասարանները;

Ուսումնական գործընթացի կազմակերպումը կլիներ բարդ և անարդյունավետ, որովհետև հնարավոր չէ միարժամանակ բավարարել տարբեր տարիքի սովորողների պահանջները: Եթե ուսուցիչը 5-6 տարեկան երեխաներին ուսուցաներ տառերը, դա չէր հետաքրքրի 11-12 տարեկաններին: Եթե տարիքով ավելի մեծ սովորողներին բարդ խնդիրներ ուսուցանվեր, դա մատչելի չէր լինի ավելի փոքրերին:

2.Փայտիկների առավելությունը այն է, որ նրանց միջոցով երեխաները կարող են գլխի ընկնել, թե ինչպես ինքնուրույն կատարեն որոշ գործողություններ, ինչպես նաև համոզվեն դրանց լրիվ համապատասխանությանը թվերի աշխարհի իրական փաստերին:

Փայտիկներով ուսուցանելու դեպքում խնդիր կառաջանա, երբ հերթը հասնի մեծ թվերով գործողություններ կատարելուն: Նպատակահարմար է զարգացնել երեխայի պատկերավոր մտածողությունը, որպեսզի նա ոչ թե փայտիկները հաշվի, այլ դա կատարի մտովի:

3.Խելացի մեթոդիկաներ հորինողներն այն կարծիքին են, որ եթե մի գաղափարի շնորհիվ կարելի է ինչ-որ բան սովորեցնել, ապա հարյուր խելացի գաղափարի միջոցով կարելի է հարյուր անգամ ավելի շատ բան սովորեցնել: Երբեք: Հարյուր լավ գաղափարը կարող է արգելակել ուսուցումը:

Կարծում եմ, որ երեխան միանգամից կարող է շատ բան սովորել: Հատկապես ճիշտ և արդյունավետ մեթոդների կիրառման դեպքում: Պարզապես անհրաժեշտ է համբերատար լինել և ընտրել նյութն ու գաղափարը հաշվի առնելով սովորողի տարիքային առանձնահատկությունները:

Աղբյուրը՝ https://dpir.mskh.am/hy/node/1390

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s