Posted in Մուտքի ճամբար, Uncategorized

Մանկավարժական ճամբար 01.08.2019

Օրը սկեցինք ագարակից: Այնտեղ ընկեր Էդմոնից ստացանք մեր աաջադրանքները և անցանք գործի: Ագարակում ջրեցինք ծառերը, այգեգործական աշխատանք կատարեցինք, մաքրեցինք տարածքը մոլախոտերից և անգամ օգնեցինք լողացնել ձիերից մեկին:


Ժողովրդական օպերայի պարապմունքին կրկնեցինք մեր անցած երգերը և պարերը: Աշխատեցինք թերությունների վրա՝ փորձելով ավելի ճիշտ ներկայացնել սովորածը:


Ընկեր Մարիետին հանդիպեցինք Արևմտյան դպրոցի բակում: Մաքուր օդին  քննարկեցինք Կարել Չապեկի փոքրիկ առակների վերլուծությունը:  Ինձ համար շատ հետաքրքիր էր լսել մյուսների կարծիքը առակների մասին: Այդ փոքրիկ առակներն այնքան խորը ենթատեքստ էին պարունակում իրենց մեջ, որ յուրաքանչյուր առակ կարողանում էինք դիտարկել տարբեր տեսանկյունից: Ընկեր Մարիետի հետ առակների բուռն քննարկումից հետո շտապեցինք լողի պարապմունքի:


Ամառային շոգ օրերին իսկական հաճույք է լողավազանում գտնվելը: Հատկապես երբ արդեն զգում ես, որ քեզ մոտ ստացվում է լողալ:


Լողի պարապմունքից հետո ընկեր Տաթևի հետ քննարկեցինք արտագնա ճամբարի հետ կապված մի քանի հարցեր: Խոսեցինք երթուղու, ճաշացանկի, անհրաժեշտ պարագաների մասին: Քննարկեցինք նաև վաղվա օրվա մեր անելիքները:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s