Ճամբարային մեր օրերը այնքան հագեցած են անցնում, որ օրվա ավարտին մտածում ենք ՝ ավելի հագեցած աշխատանքային օր հնարավոր չէ ունենալ, բայց ամեն օրը իր հետաքրքրություններով ու աշխատանքային լարվածությամբ գերազանցում է նախորդին:
Օրը սկսեցինք Հյուսիսային դպրոցի Արթասահմանում: Ընկեր Ասիայի հետ շրջեցինք և տեսանք սովորողների աշխատանքները, իսկ հետո հերթը մերն էր: Ստանալով մեր բաժին կավը սկսեցինք ստեղծագործել: Ամենքս մի յուրահատուկ տնակ պատրաստեցինք:
Հետո ընկեր Նաիրաի հետ մարզվեցինք, խաղեր խաղացինք: Մարմինը մարզելուց հետո անցանք միտքը մարզելուն: Ճամբարականներով սկսեցինք շախմատ խաղալ, ընկեր Առնոլդի հետ քննարկեցինք շախմատային իրավիճակներ, լուծեցինք խնդիրներ:
Շախմատի պարապմունքից հետո ընկեր Մարինեի հետ քայլեցինք դեպի Արևմտյան դպրոց, որտեղ էլ անցավ մեր ժողովրդական օպերայի դասաժամը: Մի լավ երգելուց, պարելուց հետո շտապեցինք լողավազան: Ընկեր Անուշի հետ սկսվեցինք մեր լողի պարապմունքը: Սովորեցինք մեջքի և փորի վրա լողալ, ցատկել ջուրը: Մեզ մոտ լողը վատ չէր ստացվում, բայց իհարկե դեռ շատ աշխատելու և կատարելագործվելու տեղ ունենք: Վաղը ավելի համարձակ կլինենք ջրում և կհաղթահարենք լողալու մարտահրավերը:
Հ.գ. այսօր նկարները քիչ են, որովհետև ինքնամոռաց աշխատում էինք և չենք հասցրել շատ նկարել և նկարվել 🙂