Posted in Մուտքի ճամբար, Uncategorized

Առակների վերլուծություն

Աքաղաղ

Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։

Չի կաելի գերագնահատել սեփական արժանիքները:

Ճնճղուկ

Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։

Առակը այն մարդկանց մասին է, ովքեր հույը դնում են ոչ թե իրենց ախատանքի որակի, այլ համախոհների բազմության վրա:

Կոճղ

Ինչո՞ւ չեն ասում․ «Արժանապատիվ կոճղ»։

Կոճղը հիշեցնում է կյանքի մայրամուտին հասած մարդու, ով փորձում է գրավել շրջապատի ուշադրությունը իր դրական կողմերով:

Աղվես

Բոլոր կենդանի արարածները բաժանվում են երեք կարգի՝ թշնամիների, մրցակիցների և որսի։

Առակը դիմացինցին սեփական արշինով չափելու մասին է:

Աշխատանքի բաժանում

Ես կնայեմ, թե դուք ինչպես եք աշխատում, իսկ դուք կնայեք, թե ես ինչպես եմ ուտում։

Իշխողը շահագործում է իր ենթականերին:

Միօրիկ

Հարյուրամյա՜ կրիա։ Ինչպե՞ս կարելի է այդպես հրեշավոր կերպով հետամնաց լինել։

Դրական արժանիքի քննադատում:

Ճնճղուկ

Ինչպե՜ս, արտույտն իրավացի՞ լինի։ Դա բացառված է։ Ճշմարտությունը մեկն է, և այն՝ ճնճղուկային։

Գոռոզը չի ընդունում, որ իր կարծիքից բացի կարող են ուրիշ ճշտ կարծիքներ լինել:

 

Ծածան

Ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել՝ խորասուզված օդում։

Աղվեսի քիթը խաղողին չի հասնում, ասում է՝ թթու է: Կարծում եմ այս ասացվածքը բացահայտում է առակի ենթատեքստը:

Էշ

Թո՛ւհ։ Այսպիսի լուրջ պահ, և կեռասենին առանց քաշվելու ծաղկում է իր համար։

Սեփական դերի գերագնահատում:

Հարևան

Այդ Արքիմեդը վախկոտի ու դավաճանի մեկն է։ Թշնամին ներխուժում է մեր քաղաքը, իսկ նա իր գծագրերն է գծագրում։

Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր առանձ հասկանալու դիմացինի արածի կարևորությունը, անտեղի կքննադատեն նրան:

Քննադատ

Ինչո՞ւ պետք է իմանամ, թե աշխարհն ինչպիսին է։ Բավական է որ գիտեմ, թե նա ինչպիսին պետք է լինի։

Քննադատողի համար կարևոր չէ ճշմարտությունը:

Քննադատական դոդոշ

Իմ կարծիքով, օձը չպետք է այդքան երկար լիներ։

Քննադատողը միշտ էլ կարող է անիմաստ պատճառով քննադատել դիմացինին:

Ճանճը պատուհանի ապակուն

Այժմ ես գիտեմ, թե որտեղ է կեցության սահմանը։

Յուրաքանչյուր ոք իր առջև սահման գծողն է:

Հայելի

Մարդը լոկ իմ պատկերացումն է։

Մեծամտության օրինակ:

Հոռետես

Ձեր կարծիքով գարունը կգա՞։ Սիրելիս, դուք լավատես եք։

Վերնագիրը բացահայտում է առակի գաղափարը: Հոռետես մարդիկ սովորական թվացող երևույթներն անգամ կասկածի տակ են դնում:

Պատգամ

Ինչ որ չես կարող անել ինքդ, հրամայիր ուրիշին։

Իշխողները իրենց չիմացածը հանձնարարում են իրենց ենթականերին:

Խոզ և մարգարիտ

Բը՜ռռ։ Այս ի՞նչ են լցրել իմ կեղտաջրի մեջ։ Սա ի՞նչ խոզություն է։

Տարբեր մարդկանց համար արժեքները տարբեր են:

Գայլը

Այս խոյը զզվելի դիտավորություն ուներ՝ ուզում էր թաքնվել ինձանից:

Ինքն իրեն զոհի տեղ դնող մարդկանց մասին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s