Posted in Մուտքի ճամբար, Uncategorized

Մանկավարժական ճամբար 30.07.2019

Օրը սկսեցինք Արևմտյան դպրոցում: Հանդիպելով ընկեր Տաթևին քայլեցինք դեպի ագարակ, որտեղ մի փոքր շրջելուց և տեղանքին ծանոթանալուց հետո, ամենքս ստացանք մեր առաջադրանքը և գործի անցանք: Մենք ՝ ճամբարականներս բաժանվեցինք մի քանի խմբերի և ընկեր Էդմոնը կատարեց աշխատանքի բաժանում: Մի խումբը տեղափոխեց չորացած խոտի դեզերը, մի խումբը խնամեց, սանրեց պոնիին, մի խումբը չորացած ճյուղերը տարավ թոնրի մոտ, մյուսներն էլ այգեգործական աշխատանք կատարեցին: Անգործ մարդ չկար. սկսվեց աշխատանքային եռուզեռը: Իսկ աշխատանքը ավարտելուց հետո, մեզ սպասում էր ձիավարությունը. կամ էլ ավելի շատ մենք էինք սպասում նրան:


Ջենիի հետ հազիվ հասցրեցինք պտտվել ագարակի տարածքում, երբ ընկեր Մարինեն հիշեցրեց, որ արդեն երգ ու պարի ժամանակն է: Շտապեցինք դպրոց: Կրկնեցինք երեկվա անցածը և սովորեցինք շատերիս համար անծանոթ հայկական ժողովրդական մի պար:
ffrr
Այնուհետև ընկեր Առնոլդի հետ  վերհիշեցինք շախմատի մեր գիտելիքները, քննարկեցինք մի քանի մատային դիրք: Մեր խմբում գրեթե բոլորս շախմատ խաղալ գիտենք, այդ պատճառով էլ պարապմունքը անցավ շատ հետաքրքիր և ակտիվ:


Շախմատային դիրքերը քննարկելուց հետո ժամանակն էր մանկավարժական իրավիճակներ քննարկել: Տիար Գևորգի հետ քննարկեցինք մի քանի դեպքեր, վերհիշեցինք մեր դպրոցական տարիները: Ճամբարականները պատմեցինք դպրոցում կատարած  չարաճճիությունների մասին: Ես էլ մտածեցի-մտածեցի ու ոչ մի զվարճալի դեպք չհիշեցի իմ դպրոցական կյանքից: Հաստատ աշակերտներիս մեկ-մեկ պիտի  թույլ տամ չարաճճիություններ անել, որ հետագայում պատմելու բան ունենան, երբ կարիք լինի դպրոցական արկածները հիշել:
Տիար Գևորգի հետ զրուցելուց և առաջադրանքներ ստանալուց հետո օրը ամփոփեցինք ընկեր Տաթևի հետ: Խոսեցինք սպասվող ճանփորդության  մասին, կատարեցինք աշխատանքի բաժանում,  ստացանք առաջադրանքներ արտագնա ճամբարի հետ կապված:
fffrrr

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s