Posted in Ճամբար 2019, Uncategorized

Կամավորական աշխատանք: Օր հինգերորդ:

Այսօրվա մեր ճամբարային օրը տարբերվում էր մնացած օրերից, քանի որ մենք  պիտի ճամփորդեինք: Ճամբարականները բարձր տրամադրությամբ եկան ճամբար և անհամբեր սպասում էին, թե երբ ենք սկսելու մեր փոքրիկ ճամփորդությունը: Օրը սկսեցինք սովորականի պես: Մաքրեցինք շրջակա միջավայրը,  հեծանիվ վարեցինք, նախաճաշեցինք: Հետո տեղավորվեցինք մեքենայի մեջ և բարձր տրամադրությամբ շարժվեցինք դեպի Հրազդանի կիրճ, որտեղ դիտարկումներ արեցինք գետի հետ կապված, սովորեցինք, թե ինչպես են տարբերում գետի աջ և ձախ ափերը, նշեցինք Հրազդան գետի երկարությունը, խոսեցինք գետերի խնամքի մասին:

Այնուհետև գնացինք Թումոյի այգի, որտեղ երեխաները  շատրվանների մոտ մի լավ խաղացին:

Լավ թրջվելուց և զովանալուց հետո հերթը բակային խաղերինն էր: Այգում ճամբարականները խաղացին, մարզվեցին, ոտքերը առվակում թրջեցին: Նաև ձմերուկ համտեսեցին: Ճամբարականները խաղերից, առվակից, ճոճանակներից մեծ դժվարությամբ բաժանվեցին. ժամանակն էր  դպրոց գնալ: Դպրոցում ճաշելուց հետո մենք ՝ կամավորականներս էլ մեծ դժվարությամբ բաժանվեցինք մեր սիրելի ճամբարականներից և ընկեր Հասմիկից, քանի որ մեզ էլ նրանց էլ սպասում են նոր ու հետաքրքիր ճամբարներ հետագայում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s