Ճամբարականները օրը սկսեցինք արդեն սովորական դարձած շրջապատի մաքրման աշխատանքով: Երբ հարակից տարածքում ամեն ինչ մաքուր էր, նրանք 2 խմբի բաժանվեցին: Առաջին խումբը գնաց դեպի ագարակ, որպեսզի տեսնի, թե ինչպես են նալում ձիերին: Երկրորդ խումբը գնաց դասասենյակ՝ նկարելու և կավով աշխատելու:
Նախաճաշի ժամին խմբերը միացան: Այնուհետև գնացին լողալու: Մինչ ճամբարականները լողում էին, խոհանոցում ադի բուդի էր պատրաստվում, որը նրանք պետք է համտեսեին ֆիլմի դիտման ժամանակ: Լողից հետո մենք երեխաներին ուղեկցեցինք դասասենյակ և նրանց հետ դիտեցինք Չարլի Չապլինի «Կրկեսը» ֆիլմը: Երեխաները շատ ուշադիր դիտում էին ֆիլմը, լսում ընկեր Հասմիկի մեկնաբանությունները և ծիծաղում, երբ ֆիլմում հումորային տեսարան էր լինում: Ֆիլմի դիտմանը հաջորդեց փոքրիկ քննարկումը, ճաշը, բակային խաղերը և օրվա ամփոփումը: