Պատրաստում ենք գլուխկոտրուկ / նախագիծ/
Նախատեսված է (նշել տարիքային խումբը, դասարանը)՝ 5-10 տարեկաններ
Մասնակիցներ՝ ճամբարականներ
Իրականացման տևողությունը ՝ 45 րոպե
Նպատակը և խնդիրները՝
բանավոր խոսք կառուցելու կարողության զարգացում
ընկերասիրության մասին սովորողների պատկերացումների ուսումնասիրում
Նախագծի ընթացքում նախատեսվում է `
զարգացնել սովորողների հաղորդակցական, ստեղծագործական ,վերլուծական կարողությունները
Միջավայրը ` դասասենյակ
Անհրաժեշ գործիքները՝ գլուխկոտրուկի պատկերով թղթեր,գունավոր մատիտներ, մկրատներ
Կիրառվող մեթոդները՝ զրույց,հարց ու պատասխան,կանխագուշակում
Նախագծի իրականացման ընթացքը՝
Կարդալ «Վատ ընկերը» առակի վերնագիրը: Սովորողների հետ զրուցել ընկերության մասին: Կարդալ առակը: Քննարկել, հարցերով ամփոփել այն , վերլուծել հերոսների կերպարները: Այնուհետև երեխաներին առաջարկել նախապես պատրստված գլուխկոտրուկի պատկերով թղթերի վրա նկարել առակից իրենց դուր եկած հատվածը կամ հերոսներից մեկին: Վերջում սովորողին օգնել կտրել նկարը այնպես, որ ստացվի գլուխկոտրուկ:
Նախագծի ամփոփում ՝
Կստանանք գլուխկոտրուկներ յուրաքանչյուր երեխայի նկարած պատկերով: Կզարգանա երեխաների խոսքը և ստեղծագործելու կարողությունը: Երեխաները կխաղան իրենց պատրաստած գլուխկոտրուկներով: