Posted in Ճամբար 2019, Uncategorized

Կամավորական աշխատանք: Օր երկրորդ:

Այսօր առավոտյան մենք հանդիպեցինք ճամբարականներին  դպրոցի բակում: Նրանց հետ կատարեցինք շրջակա միջավայրի մաքրման աշխատանքները:Արդեն հասցրել ենք ընկերանալ փոքրիկ ճամբարականների հետ և մաքրությունից հետո սկսեցինք բակային խաղեր խաղալ: Խաղերից հետո նրանց ուղեկցեցինք ներս, որպեսզի լվացվեն և նախաճաշեն:


Նախաճաշից հետո եկավ երեխաների ամենասիրելի ժամը: Նրանք արագ հագան իրենց լողազգեստները և սկսեցին լողալ:


Այնուհետև գնացինք դասասենյակ, որտեղ ես իրականացրեցի իմ պատրաստած նախագիծը: Ճամբարականների հետ զրուցեցինք ընկերասիրության մասին, կարդացինք և քննարկեցինք «Վատ ընկերը» առակը: Քննարկումից հետո նրանք սկսեցին նկարել առակի հերոսներին  և մենք ստացանք գլուխկոտրուկներ մեր ճամբարականների ձեռքերով պատրաստված:


Նրանք նաև մասնակցեցին ընկեր Օֆելյայի պատրաստած նախագծին, որի ընթացքում ծանոթացան Հայաստանի մարզերին և պատրաստեցին քարտեզ:
Նախագծերի իրականացումից հետո երեխաները գնացին ճաշելու:

Երեխաների հետ աշխատելիս թվում է՝ պետք է հոգնենք, բայց հակառակը՝ նոր  ու դրական լիցքեր ստացած գնում ենք տուն՝ պատրաստվելու վաղվան:

u