Անձնական հիգիենա (նախագիծ)
Անվանումը (վերնագիրը)` անձնական հիգիենա
Նախատեսված է (նշել տարիքային խումբը, դասարանը)՝ երկրորդ դասարան, 7-8 տարեկան
Մասնակիցներ՝ երկրորդ դասարանների աշակերտներ
Իրականացման տևողությունը ՝ 2 դասաժամ
Նպատակը ՝ սովորողներին հիգիենիայի կանոնների պահպանման կարևորության ուսուցանում
Խնդիրները `
բացահայտել աշակերտների ունեցած պատկերացումները հիգիենայի կանոնների մասին
պարզել, թե ինչու է կարևոր պահպանել հիգիենայի կանոննորը
ուսումնասիրել անձնական իրերի պահպանման կարևորությունը
Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)`ուսուցանել հիգիենայի կանոնները աշակերտներին այնպես որ, նրանք յուրացնեն դրանց պահպանման կարևորությունը և լինեն առողջ:
Միջավայրը (նշել իրականացման վայրերը)` դասասենյակ
Անհրաժեշտ գործիքները՝ սահիկահանդես
Կիրառվող մեթոդները՝ զրույց, հարց ու պատասխան, խմբային աշխատանք
Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)՝
դասի սկզբում իրականացնել զրույց անձնական հիգիենա թեմայով: Քննարկել թե ինչու է անհրաժեշտ պահպանել անձնական հիգիենան: Զրուցել թե ինչ է պետք անել առողջ լինելու համար և ինչու: Սահիկահանդեսի միջոցով ցուցադրել և խոսել անձնական հիգիենաի մասին: Կարդալ հեքիաթ «Ալարկոտ տղան» վերնագրով և սովորողներին առաջարկել այնպես փոփոխել հեքիաթը, որ հերոսը ոչ թե ալարկոտ այլ աշխատասեր տղա դառնա: Դասի վերջում երեխաների հետ զրուցել, այն մասին, որ կան այնպիսի պարագաներ, որոնք մենք կարող ենք կիսել մեր ընտանիքի անդամների և ընկերների հետ, և կան այնպիսի իրեր, որոնք կիսելով մենք կվնասենք և՛ մեզ, և՛ մեր հարազատներին: Վերջում խաղալ «Ընկերասեր իրերը» խաղը, որի ընթացքում երեխաները սահիկահանդեսի վրա կտեսնեն տարբեր հիգիենայի պահպանման համար օգտագործվող առարկաներ և կառանձնացնեն այն առարկաները, որոնցից կարող են օգտվել իրենց հարազատները: Նյութը ամփոփել խմբային աշխատանքով: Յուրաքանչյուր խմբին տրամադրել փոքրիկ հարցաշար և առաջարկել լրացնել այն: Այնուհետև քննարկել արդյունքները: